Էրդողանը կայցելի Ուկրաինա |tert.am

tert.am Ուկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացումը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը rbc.ua-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր է փոխանցել Էրդողանին, և, ինչպես նշել է դիվանագետը։

«Այս այցը մեծ ջանքեր է պահանջում, քանի որ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք խոչընդոտում են դրա իրականացմանը», – ասել է Ջելալը։

Դիվանագետը նաև նշել է, որ այցի հիմնական թեման կարող է լինել Ուկրաինայի և Թուրքիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացումը։ Այս փաստաթուղթը կարևոր է ինչպես ռազմավարական գործընկերության, այնպես էլ ուկրաինական բիզնեսի զգալի մասի համար։

«Նախագահ Զելենսկու հրավերը շատ պարզ է. Թուրքիան հետաքրքրված է ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելով։ Այս համաձայնագիրը կարևոր է նաև մեր բիզնեսի զգալի մասի համար, չնայած որոշների համար այն կարող է լարվածություն ստեղծել մրցակցության աճի պատճառով։ Այնուամենայնիվ, սա քաղաքական որոշում է։ Նախագահ Զելենսկին առաջարկեց վավերացնել այս համաձայնագիրը Էրդողանի այցի ընթացքում, ինչը լավ և խորհրդանշական քայլ կլիներ», – բացատրել է Ջելալը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով