Ադրբեջանի ՊՆ-ն արձագանքել է Սյունիքում էքսկավատորի ուղղությամբ կրակ բացելու մասին ՀՀ ՊՆ հայտարարությանը | azatutyun.am

azatutyun.am Պաշտոնական Բաքուն հերքում է Հայաստանի Պաշտպանության նախարարության այսօրվա հաղորդագրությունը, որի համաձայն ադրբեջանական զորքերը կրակել են Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրի մերձակայքում աշխատող շինարարական տեխնիկայի ուղղությամբ։

«Միջդիրքային ճանապարհների շինարարության վրա աշխատող էքսկավատորի վրա արձակված կրակոցների մասին տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում», – հայտարարել է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ այսօր ժամը 13:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրից 4500 մետր հյուսիս-արևելք ընկած հատվածում միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև