Ռուբիոն և Բարոն քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ապահովման հարցը | azatutyun.am

azatutyun.am Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն: Ի թիվս այլ թեմաների՝ քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովման հարցը:

Պետքարտուղար Ռուբիոն և արտաքին գործերի նախարար Բարոն, ըստ Պետդեպարտամենտի հաղորդագրության, նաև քննարկել են Գազայում մարդասիրական իրավիճակը և հրադադարի հասնելու ջանքերը, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովումը, ինչպես նաև Սուդանում շարունակվող հակամարտությունը:

Մարկո Ռուբիոն և աԺան-Նոել Բարոն վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ապահովելու, որ Իրանը երբեք չմշակի կամ ձեռք բերի միջուկային զենք:

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն