Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին նախազգուշացրել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» իրագործման նոր փորձերի մասին, որը նախատեսված է Ադրբեջանի Հանրապետությունը միացնելու Նախիջևանին։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։
Նա ընդգծել է, որ Իրանն անտարբեր չէ ո’չ իր, ո’չ էլ տարածաշրջանի շահերի նկատմամբ՝ նախազգուշացնելով, որ «Հարավային Կովկասում անօրինական նպատակներ հետապնդելու» ցանկացած փորձ կարժանանա Իրանի կտրուկ արձագանքին։
«Կրկին շեշտում եմ, որ ցանկացած կառավարություն՝ լինի դա տարածաշրջանային, թե արտատարածաշրջանային, որն ակնկալում է կրկնել անցյալի ձախողված փորձը, բախվելու է Իրանի խիստ հակազդեցությանը», – նշել է Վելայաթին։