Երուսաղեմի մոտակայքում hարձակվել են ՌԴ դեսպանատան մեքենայի վրա. ՌԴ ԱԳՆ-ն պնդում է՝ միջադեպը տեղի է ունեցել իսրայելցի զինվորականների թողտվությամբ |tert.am

tert.am Հուլիսի 30-ին Երուսաղեմի մոտակայքում գտնվող Գիվատ Ասաֆ ապօրինի իսրայելական բնակավայրի տարածքում մի խումբ վերաբնակիչների կողմից հարձակման է ենթարկվել Պաղեստինի ազգային ինքնավարությունում Ռուսաստանի առաքելության դիվանագիտական համարանիշներով ծառայողական մեքենան, որում գտնվել են Իսրայելի արտաքին գործերի նախարարությունում հավատարմագրված Ռուսաստանի դիվանագիտական առաքելության աշխատակիցներ. այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնբական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մանրամասնելով, որ  Թել Ավիվում Ռուսաստանի դեսպանատունը համապատասխան դիմում է ներկայացրել Իսրայելի իշխանություններին՝ հուսալով, որ իսրայելական կողմը համապատասխան եզրակացություններ կանի։

«Մեքենային հասցվել է մեխանիկական վնաս։ Հարձակումն ուղեկցվել է ՌԴ դիվանագետների հասցեին բանավոր սպառնալիքներով։ Հատկապես շփոթեցնող և անընդունելի է այն փաստը, որ միջադեպը տեղի է ունեցել դեպքի վայրում գտնվող իսրայելցի զինվորականների թողտվությամբ, որոնք նույնիսկ չեն փորձել կանխել հարձակվողների ագրեսիվ գործողությունները»,- ասված է Զախարովայի հայտարարությունում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև