Պուտին-Թրամփ հանդիպման վայրը համաձայնեցված է. Կրեմլ | tert.am

tert.am Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել երկու երկրների նախագահների՝ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև առաջիկա օրերին հանդիպման վերաբերյալ: Գագաթնաժողովի շուրջ այժմ աշխատանքներ են տարվում, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Պուտինի և Թրամփի հանդիպման վայրը նույնպես համաձայնեցված է և կհայտարարվի ավելի ուշ:

«Ամերիկյան կողմի առաջարկով` սկզբունքորեն համաձայնեցվել է առաջիկա օրերին ամենաբարձր մակարդակով երկկողմ հանդիպում անցկացնելու, այսինքն՝ նախագահ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հանդիպման անցկացումը: Այժմ մեր ամերիկացի գործընկերների հետ սկսում ենք կոնկրետ աշխատանք», – հավելել է Ուշակովը։

Նա նաև ընդգծել է, որ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը Կրեմլում բարձրացրել է Պուտինի, Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև եռակողմ հանդիպման գաղափարը, սակայն Մոսկվան այն թողել է առանց մեկնաբանության։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև