Լիբանանի կառավարությունն այսօր կրկին կքննարկի «Հեզբոլա»-ի զինաթափման հարցը | azatutyun.am

azatutyun.am Լիբանանի կառավարությունն այսօր կրկին կքննարկի երկրի շիա մահմեդականների շահերը ներկայացնող «Հեզբոլա» շարժման զինաթափման հարցը։ Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը։

Կառավարության արտահերթ նիստ գումարելու անհրաժեշտությունը ծագեց, երբ իրանամետ խմբավորման ղեկավարները կտրականապես մերժեցին ոչ կառավարական զինված ստորաբաժանումների զինաթափման մասին շաբաթասկզբին կայացված որոշումը՝ պնդելով, որ «Հեզբոլա»-ի համար այդ որոշումը գոյություն չունի»։

 

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև