Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան | armenpress.am

armenpress.am Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամմադ բեն Զայեդ Ալ Նահյանը պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան: Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը:

Նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել մայրաքաղաքի «Վնուկովո-2» օդանավակայանում: Շեյխ Մուհամմադին ուղեկցում է ներկայացուցչական պատվիրակություն:

Ինչպես հայտնել են Կրեմլում, երկու երկրի ղեկավարները նախատեսում են քննարկել երկրների միջև բազմակողմանի համագործակցության վիճակը և հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև միջազգային օրակարգի արդիական հարցեր, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։

Ըստ ԱՄԷ-ի WAM լրատվական գործակալության հաղորդման՝ նախագահը մտադիր է Ռուսաստանի ղեկավարի հետ քննարկել երկկողմ համագործակցությունն առևտրի, ներդրումների և էներգետիկայի ոլորտներում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև