Դատախազությունը բողոքարկել է Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած Ալբերտ Առստամյանի արդարացման վճիռը

Դատախազությունը բողոքարկել է Ալբերտ Առստամյանի արդարացման վճիռը։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։

Վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Վաչե Մարգարյանին, դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 17-ին, հայտնել է փաստաբանը։

Ալբերտ Առստամյանին խուլիգանության մեղադրանք էր առաջադրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու դեպքի կապակցությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև