Այսօր Վաշինգտոնում նախատեսված է  Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումը | azatutyun.am

azatutyun.am Այսօր Վաշինգտոնում նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

ԱՄՆ նախագահը Truth social ցանցում գրել է. – «Վաղը նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ պաշտոնական խաղաղության ստորագրման արարողության համար։ Միացյալ Նահանգները կստորագրի երկկողմ համաձայնագրեր երկու երկրների հետ՝ միասին տնտեսական հնարավորություններ հետապնդելու համար, որպեսզի լիովին բացահայտենք Հարավային Կովկասի տարածաշրջանի ներուժը»։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ առանձին հանդիպումներից հետո ԱՄՆ նախագահը հայտարարությամբ հանդես կգա, հայտնել է մերձավորարևելյան հարցերով ամերիկացի վերլուծաբան Մայքլ Սքոթ Դորանը:

Հայկական կողմը պաշտոնապես միայն փոխանցել է ԱՄՆ նախագահի և Հայաստանի վարչապետի երկկողմ ու Փաշինյան-Ալիև-Թրամփ եռակողմ հանդիպման մասին տեղեկությունը, ոչ մի խոսք՝ արդյոք այդ հանդիպումների արդյունքներով նախատեսվում է փաստաթղթի ստորագրում կամ հայտարարություն:

Միջազգային լրատվամիջոցները գրում են, որ հանդիպումը կավարտվի խաղաղության շրջանակային համաձայնագրի ստորագրմամբ:

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները նախօրեին ժամանել են ԱՄՆ:

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն