shantnews.am ԱՄՆ հետագա գործողությունները Մոսկվայի նկատմամբ կախված կլինեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս։
Թրամփին հարցրել են, թե արդյոք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման համար համաձայնության հասնելու համար նրա կողմից սահմանված վերջնաժամկետը դեռևս ուժի մեջ է։
Ակնկալվում է, որ այն կավարտվի օգոստոսի 8-ին, որից հետո ԱՄՆ-ը մտադիր է 100% առևտրային մաքսատուրքեր սահմանել Մոսկվայի և նրա առևտրային գործընկերների նկատմամբ։
«Դա կախված կլինի Ռուսաստանի առաջնորդից: Կտեսնենք, թե ինչ կասի», – ասել է Թրամփը՝ կրկնելով այն թեզը, որ ինքը «շատ վշտացած է» Ռուսաստանի ղեկավարության դիրքորոշումից: