ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նարիման Ալ Մուլլային։ Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից:
«Ողջունել եմ դեսպանին և ընդգծել, որ Հայաստանն ու ԱՄԷ-ն համագործակցության հարուստ օրակարգ ունեն։
Հանդիպման ժամանակ քննարկել ենք ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև էներգետիկ և ավիացիոն ոլորտներին վերաբերող հարցերին»,- նշված է գրառման մեջ: