Թուրքիայի կառավարությունը կքննարկի Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման արդյունքները | factor.am

factor.am  Թուրքիայում օգոստոսի 11-ին կկայանա նախարարների կաբինետի նիստը՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, հայտնում է Anadolu-ն։

Նշվում է, որ նիստում կքննարկվեն 2024 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև խաղաղության ուղղությամբ ձեռնարկվելիք հաջորդ քայլերը։

Կկայանա նաև կարծիքների փոխանակում Մերձավոր Արևելքի վերջին իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ Գազայի հատվածում։

Կառավարության նիստի օրակարգում կլինի նաև ահաբեկչության դեմ պայքարը և անտառային հրդեհները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև