news.am Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Գազայի հատվածի վրա Իսրայելի նոր հարձակման պլանները, հաղորդում է Reuters-ը։
«Նրանք քննարկել են Իսրայելի պլանները կապված Գազայի հատվածում Համասի մնացած հենակետերը վերահսկողության տակ առնելու, պատերազմին վերջ տալու, պատանդների ազատ արձակումն ապահովելու և Համասին ջախջախելու հետ»,- հայտնել են Նեթանյահուի գրասենյակը։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ Գազայի հատվածում նոր հարձակումը նպատակ ունի ոչնչացնել Համասի մնացած երկու հենակետերը։
Ավելին, Նեթանյահուն սա անվանել է միակ տարբերակը, քանի որ խմբավորումը հրաժարվում է վայր դնել զենքերը։
ՀԱՄԱՍ-ը, իր հերթին, հայտարարել է, որ չի զինաթափվի, քանի դեռ անկախ Պաղեստինյան պետություն չի ստեղծվել։