ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը վաղը կայցելի Թեհրան | azatutyun.am

azatutyun.am  Վաղը Թեհրան կայցելի Իրանի հետ երկկողմ հարաբերությունները համակարգող փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, «Ազատությանը» հայտնեց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Հայաստանի փոխարտգործնախարարի այցի մասին նախօրեին հայտնել էր Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:

Արաղչին, արձագանքելով Վաշինգտոնում կոնքված հայ-ադրբեջանա-ամերիկյան հռչակագրին, նշել է, որ միջանցքի թեման «մի կողմ է դրվել», և «խոսքը վերաբերում է տարանցիկ ճանապարհին», որը կանցնի Հայաստանի տարածքով՝ այդ երկրի ինքնիշխանության և իրավասության ներքո: Նա շեշտել է, որ այնուամենայնիվ, ինչպես ԱԳՆ հայտարարության մեջ է ասված, ցանկացած օտարերկրյա ներկայություն տարածաշրջանում կարող է բացասաբար ազդել խաղաղության և կայունության վրա, իսկ ամերիկյան ընկերության ներկայությունը մտահոգիչ է:

 

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև