armenpress.am Arsus vilkas-2025 («Կատաղի գայլ-2025») մարտավարական զորավարժություններն օգոստոսի 11-ից մինչև 20-ը կանցկացվեն Լիտվայի Վարենայի շրջանում, որը սահմանակից է Բելառուսի Գրոդնոյի մարզին: Այս մասին հաղորդում է Լիտվայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Գերատեսչությունում նախազգուշացրել են զորավարժությունների ընթացքում Վարենայի շրջանի ճանապարհներին ռազմական տեխնիկայի ինտենսիվ երթևեկության մասին։