Իջևանում գործադուլ է․ «Մեզ ստիպում են աշխատել ատրճանակի սպառնալիքի տակ» | epress.am

Իջևանի «Գրանդ տեքստիլ» ֆաբրիկայի 205 հնդիկ աշխատողները օգոստոսի 6-ին գործադուլ են հայտարարել՝ պահանջելով երեք ամսվա աշխատավարձը: Գործադուլը շարունակվում է մինչև հիմա: Այս մասին հայտնում է epress.am-ը։

Գործադուլի մասնակիցները նշում են, որ դիմել են Հնդկաստանի դեսպանատուն, սակայն արձագանք չի եղել, իսկ 3 օր առաջ դիմել են ոստիկանություն, սակայն նրանց չեն օգնել։

Նրանք նաև նշել են, որ սեփականատերը «ստիպում է աշխատել ատրճանակի սպառնալիքի տակ»։

Ընկերության տնօրենությունը խոստացել է հանդիպել աշխատողների հետ այսօր՝ օգոստոսի 11-ին։ Հանդիպումը փակ է, լրագրողների մուտքը տարածք չի թույլատրվում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև