Նոր Նորքի ոստիկաններն ավտոմեքենայում հայտնաբերել են «Տրամադոլ» տեսակի դեղահաբ, 2 դանակ և ատրճանակ

Օգոստոսի 8-ին՝ ժամը 14-ին, Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Նանսենի փողոցում նկատել են մի մեքենա, որի մեջ գտնված անձինք, իրենց տեսնելով, ինչ-որ բան են թաքցրել սրահում, ապա իջել, փակել ավտոմեքենայի դռներն ու փախել:

Հետապնդումը կարճ է տևել: Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալվել և բաժին են տեղափոխվել 30 և 31 տարեկան երկու երիտասարդ: Նանսենի փողոցում գտնվող մեքենան վերցվել է հսկողության:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին, որտեղ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում օգոստոսի 9-ին խուզարկվել է մեքենան:

Հայտնաբերվել է «Տրամադոլ» տեսակի մեկ դեղահաբ, գաղտնի փականով երկու դանակ և մեկ ատրճանակ։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև