Կարո Փայլանը Թուրքիայի նախագահին կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանը | armenpress.am

armenpress.am Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրումից հետո Թուրքիայում գործող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP) Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր  Կարո Փայլանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել բացել Հայաստան-Թուրքիա սահմանը։

Փայլանն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրեցին պատմական համաձայնագիր, որը վերջ դրեց տասնամյակներ տևած թշնամանքին։ Մեր պարտականությունն է անհապաղ քայլեր ձեռնարկել այս խաղաղությունը մշտական դարձնելու համար։ Պարոն Էրդողան, անհապաղ բացեք Թուրքիա-Հայաստան սահմանը, միավորեք Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ժողովուրդներին։ Եկեք անմիջապես անենք այս քայլը»,- գրել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև