factor.am Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն օգոստոսի 15-ին Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Այս մասին Factor.am-ին հայտնել են փոխվարչապետի գրասենյակից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն էլ փոխանցեց, որ վարչապետը չի մասնակցի օգոստոսի 15-ին Ղրղզստանում անցկացվող ԵՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, քանի որ գտնվում է արձակուրդում։
Նշենք, որ ԵՏՄ միջկառավարական խորդի նիստին քննարկվելիք հարցերի թվում կլինեն անդամ պետությունների տրանսպորտային քաղաքականությունը 2024-2026 թվականների համար, կլիմայական օրակարգի կարգավորման մոտեցումները, ինչպես նաև՝ դեղերի ընդհանուր շուկաների զարգացման հայեցակարգի համաձայնեցումը: