Արման Հովհաննիսյանը նշանակվել է ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ

Արման Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Արման Գուրգենի Հովհաննիսյանի կենսագրությունը

Ծնվել է 1989 թվականի հունվարի 31-ին Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի Աստղաձոր գյուղում:

Աշխատանքային գործունեություն

2023-2025թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի պետի տեղակալ, ապա՝ պետ,

2021-2023թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչ, ապա՝ ավագ քննիչ,

2016-2021թթ. – ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի հետաքննության խմբի տեսուչ, ապա՝ ավագ տեսուչ

Կրթություն

2014 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

Պարգևներ

Խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

2007-2009թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում։

Ամուսնացած է, ունի մեկ երեխա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև