100-ից ավելի հումանիտար կազմակերպություններ Իսրայելին կոչ են արել Գազայի հատվածին տրամադրվող օգնությունը զենք չդարձնել | 1lurer.am

1lurer.am  100-ից ավելի հումանիտար կազմակերպություններ համատեղ նամակ են ուղղել Իսրայելին՝ կոչ անելով Գազայի հատվածին տրամադրվող օգնությունը զենք չդարձնել սովի խորացման ֆոնին:

Կազմակերպություններից մի քանիսը, այդ թվում՝ «Օքսֆամ»-ը և «Բժիշկներ առանց սահմանների» միությունը, հայտնել են, որ իրենց թույլ չեն տալիս օգնություն մատակարարել՝ պատճառաբանելով, որ իրենք չեն համապատասխանում Իսրայելի սահմանած կանոններին:

Իսրայելը հերքել է սահմանափակումների առկայությունը՝ նշելով՝ մարտին սահմանվել են կանոններ, որոնք պետք է ապահովեն, որ օգնությունը չհայտնվի ՀԱՄԱՍ-ի ձեռքերում:

Միևնույն ժամանակ Իսրայելն ինտենսիվորեն ռմբակոծում է Գազան՝ փորձելով իրագործել քաղաքը գրավելու ծրագիրը: Վերջին 24 ժամում պաղեստինյան անկլավում նոր զոհերի թիվը գերազանցել է 100-ը: Թերսնուցման պատճառով զոհերի թիվը հասել է 235-ի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև