Պետությունը Արփինե Սարգսյանի համար նոր ավտոմեքենա կգնի | factor.am

factor.am  Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի համար նոր ավտոմեքենա գնել։ Այս հարցը ներառված էր կառավարության օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում։

Կառավարությունը Արփինե Սարգսյանի համար նոր ավտոմեքենա գնելու որոշումը պարզաբանում է հետևյալ կերպ, որ ՆԳ նախարարին ներկայումս սպասարկող տրանսպորտային միջոցը թողարկվել է 2014 թվականին, տրանսպորտային միջոցի վազքն արդեն գերազանցել է 350․000 կմ-ը և այն դարձել է սպասարկման համար վտանգավոր և ոչ հուսալի։ Բացի այդ, ըստ կառավարության հիմնավորման, տրանսպորտային միջոցի մաշվածությամբ պայմանավորված՝ ավելացել են սպասարկող տրանսպորտային միջոցի տարեկան պահպանման ծախսերի համար նախատեսված նորմաները։
«Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ՆԳ նախարարը միաժամանակ հանդիսանում է Անվտանգության խորհրդի անդամ՝ վերջինիս անվտանգության նկատառումներից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել հնարավորինս սեղմ ժամկետում ՀՀ ներքին գործերի նախարարի սպասարկման համար ձեռք բերել նոր տրանսպորտային միջոց»,- նշված է կառավարության որոշման մեջ։

Ըստ այդմ՝ ինչպես տեղեկանում ենք կառավարության որոշման հիմնավորումից Կառավարությունը ՆԳ նախարարության շենքային պայմանների բարելավման համար նախատեսված գումարներից 48 մլն 400 հազար դրամ կվերցնի և կտրամադրի մեքենայի գնմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև