azatutyun.am Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործով նախագահող դատավոր Վահե Դոլմազյանն ինքնաբացարկ հայտնեց, քանի որ նախաքննութնյան ժամանակ որպես դատախազ հսկողություն է իրականացրել նույն գործի նկատմամբ՝ քննարկելով նախաքննության ժամկետը երկարաձգելու միջնորդությունը, ինչը ինքնաբացարկի օրենքով սահմանված հիմք է։
Աբրահամյանն այսօր առաջին անգամ կանգնեց դատարանի առաջ։
Նրա նկատմամբ հանրային քրական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի չարաշահման և ենթադրյալ հանցավոր ծագում ունեցող գույքի՝ հողամասերի օրինականացման մեղադրանքներով։
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հունիսի 13-ին ձերբակալվեց, հաջորդ օրը դատարանի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվեց խափանման միջոց՝ տնային կալանք, իսկ հուլիսի վերջին արդեն տնային կալանքը փոխվեց վարչական հսկողության։
Հովիկ Աբրահամյանին սպառնում է մինչև 12 տարի ազատազրկում:
Լրագրողների հետ ճեպազրույցում Աբրահամյանն ասաց՝ մեղադրանքը չի ընդունում: