factor.am Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Մեծ Բրիտանիա՝ երկրի վարչապետ Քիր Սթարմերի հետ հանդիպման։ Քիր Սթարմերն անձամբ է դիմավորել է Զելենսկիին Դաունինգ սթրիթի իր նստավայրում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Զելենսկիի այցը Մեծ Բրիտանիա տեղի է ունենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Ալյասկայում հանդիպման նախօրեին։
Եվրոպացի առաջնորդները և Ուկրաինայի նախագահը նախօրեին առցանց հանդիպում էին ունեցել Թրամփի հետ։
Ավելի վաղ ամերիկյան NBC News հեռուստաալիքը, վկայակոչելով անանուն աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփը Զելենսկիին ասել է՝ չի պատրաստվում Պուտինի հետ քննարկել ուկրաինական տարածքների բաժանման հարցը, այլ միայն մտադիր է հասնել հրադադարի։