Ընկերությունն աղտոտել է պետական սեփականություն հանդիսացող հողերը. պատճառված 11 մլն դրամ վնասը վերականգնվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ամբողջությամբ վերականգնվել է ընկերության կողմից հողը փչացնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերով գումարը: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ընկերությունում իրականացված ստուգմամբ պարզվել է, որ ընկերության կողմից տեղադրված ապարազանգվածները ջրահոսքի հետ միախառնված տեղափոխվել և դրա հետևանքով աղտոտվել են լցակույտերի հարևանությամբ գտնվող պետական սեփականություն հանդիսացող՝ ընդհանուր 64 914 քմ մակերեսով հողատարածքները:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացվել է վնասի հաշվարկ, համաձայն որի՝ ընկերության տնտեսական գործունեության հետևանքով առաջացրած վնասը կազմել է 11 մլն 583 հզր 348 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ վերականգնվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև