Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող հինգ շրջանների | shantnews.am

shantnews.am  Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել Լիթանի գետից հյուսիս գտնվող հինգ լիբանանյան շրջանների, որտեղ, ենթադրաբար, շիա «Հեզբոլլահ» աշխարհազորը ռազմական թիրախներ ունի, ասվում է տեղական քաղաքացիական պաշտպանության ծառայության X կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Օդային հարվածները թիրախավորել են Բուրգուզ, Ջաբբուր, Ջերմակ, Ալ-Քատրանիա և Ալ-Մահմուդիա քաղաքների ծայրամասերը, որտեղից երևացել են շիա զինյալների շարժը։

Ավելի վաղ Արևմտյան Բեքաա շրջանում Վադի Զելայա կիրճում կառուցված ստորգետնյա ապաստարանները ենթարկվել են հրթիռային հարձակումների, որտեղ տեղի են ունեցել մի քանի հզոր պայթյուններ: «Հեզբոլլահ»-ի բազաների վրա հարձակումների մասին տեղեկությունները ստացվել են Իքլիմ ալ-Թուֆֆայի լեռնային տարածքից:

Իսրայելական անօդաչու թռչող սարքը կեսօրին հարձակվել է սահմանային Այտարուն քաղաքի վրա, որի հետևանքով վիրավորվել է երկու ոստիկան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև