«Արծիվ գործընկեր-2025»-ի ընթացքում ՀՀ խաղաղապահ բրիգադի զինծառայողները ցուցադրում են իրենց կարողությունները․ Կանզասի ազգային գվարդիա․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ | factor.am

factor.am  Օգոստոսի 12-ին ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը, որը կավարտվի օգոստոսի 20-ին։ Կանզասի ազգային գվարդիան անդրադարձել է զորավարժություններին։

«Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները օգոստոսին ընթացող «Արծիվ գործընկեր-2025» զորավարժության շրջանակում ՀՀ զինծառայողների համար ուսուցում են անցկացնում բուժօգնության հարցերի շուրջ։

Վարժանքի ընթացքում համեմատվում են կիրառվող սարքավորումները և ՀՀ խաղաղապահ բրիգադի զինծառայողները ցուցադրում են իրենց կարողությունները։

«Արծիվ գործընկեր-2025» զորավարժությունը, որը միտված է միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանումների փոխգործակցելիության մակարդակի բարձրացմանը, կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակմանը և ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածության ամրապնդմանը, Եվրոպայում ու Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի ուսումնական ծրագիրն է, որին մասնակցում են Եվրոպայում ու Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի, Կանզասի ազգային գվարդիայի, ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զինծառայողներ:

«Արծիվ գործընկեր-2025» զորավարժության ավարտին նախատեսվում է ԱՄՆ զինծառայողների և նրանց ռազմական տեխնիկայի վերադարձ դեպի ծառայության հիմնական վայր»,- ասված է գվարդիայի տարածած հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև