civilnet.am «Հայկական կողմը հավաստիացրել է, որ պահպանվել են Իրանի բոլոր կարմիր գծերը։ Իրանի և Հայաստանի սահմանի երկայնքով ամերիկյան ուժեր չեն տեղակայվի»։ Այս մասին ասել է Իրանի ԱԳ նախագար Աբբաս Արաղչին, հայտնում է Irna-ն։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Զանգեզուրի շուրջ ստեղծված իրավիճակն ու Վաշինգտոնում ստորագրված խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածաշրջանում հանգեցրել են ակնկալվողից տարբեր զարգացումների։
«Բնական է, որ Զանգեզուրի գործի բոլոր մանրամասները դեռ լիովին պարզ չեն, սակայն արտաքինից երևացող պատկերը և այն, ինչ հայ գործընկերները մեզ ասում են, քանի որ փորձում են հավաստիացնել, ցույց են տալիս, որ տեղի ունեցածը լիովին տարբերվում է այն բանից, ինչ պիտի տեղի ունենար՝ տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության առումով», – ասել է Արաղչին։
Նրա խոսքով՝ Թեհրանը սկզբում լուրջ մտահոգություններ է հայտնել Սյունիքի մարզի հնարավոր բռնազավթման վերաբերյալ, ինչից հետո ծրագիրը չեղարկվել է։ Այնուհետև օրակարգում հայտնվել է միջանցքի գաղափարը, սակայն, Արաղչու խոսքով, այժմ խոսքը այլ կառուցվածքի մասին է։
«Այս ամենը այժմ վերածվել է ճանապարհի, որը կառուցելու է ամերիկյան մի ընկերություն, գրանցված Հայաստանում և գործող Հայաստանի օրենսդրության ներքո՝ Հայաստանի ինքնիշխանության պայմաններում։ Մենք պետք է հաշվի առնենք մեր իրական մտահոգությունները, սակայն պետք է իրատեսորեն դիտարկենք հարցը և հասկանանք՝ իրականում ինչ է տեղի ունենում», – նշել է Իրանի ԱԳ նախարարը։