ԵՄ դիտորդական առաքելությունը կշարունակի գործունեությունը Հայաստանում․ Անիտա Հիփեր | factor.am

factor.am  Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը կշարունակի իր գործունեությունը, դրա մանդատի հնարավոր փոփոխությունները կքննարկվեն Երևանի և Բրյուսելի միջև։ Այս մասին ադրբեջանական Report-ին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Անիտա Հիփերը։

«Առաքելության լիազորությունների մեջ է մտնում՝ հետևել և հաշվետվություն ներկայացնել հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում տեղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը։

Նա հավելել է՝ Եվրամիությունը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը և կոչ է անում կողմերին հնարավորինս շուտ ստորագրել և վավերացնել այն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև