Դատախազը դատարան է հանձնել Գոռավան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | 1lurer.am

1lurer.am

Դատախազը դատարան է հանձնել ընտանիքի անդամներին 120 հա մակերեսով տարբեր նշանակության 45 հողամասեր օտարած և 556 հա մակերեսով հողամասեր վարձակալության տված Գոռավան համայնքի նախկին ղեկավար Արսեն Բազիկյանի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթի նյութերը: Տեղեկությունը 1lurer.am-ի հարցին ի պատասխան հաստատել են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, որ Գոռավան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել խոշոր չափերով հափշտակության կատարելու, խոշոր չափերով գույքային վնաս պաճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (65 դրվագ) և փողերի լվացման համար (6 դրվագ):

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև