Մոնտաժված, մի տեղ փոխված, մի տեղ հարմարեցված ձայնագրություններից էլ պարզ էր, որ սա քրեական գործ չէր կարող լինել. Արթուր Սարգսյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը նամակ է հղել «Վարդաշեն» ՔԿՀ-ից.

«Արդեն շուրջ 40 օր ու ավելի է, ինչ ես ու մեր Սրբազան պայքարի մեկ տասնյակից ավելի անդամներ գտնվում ենք ապօրինի կալանքի տակ:

Թեև սահմանափակված եմ բանտի պատերով ու զրկված եմ ընկերներիս հետ շփման հնարավորությունից, բայց վստահաբար կարող եմ ասել, որ բանտարկություններն ու հետապնդումները այլևս ոչ մեկին չեն վախեցնում, չեն ընկճում, այլ էլ ավելի են ամրապնդում ու ուժեղացնում:

Վստահ եմ՝ առաջիկայում դատարանում այս շինծու մեղադրանքը պարզապես վերանալու է բոլորիդ աչքերի առաջ, քանի որ մի բան, եթե գոյություն չունի, ինչքան էլ փորձես, չի ստացվելու, չի դառնալու»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև