Իրանը ողջունում է Ալյասկայում Պուտինի և Թրամփի բանակցությունները | armenpress.am

armenpress.am

Իրանը ողջունում է Ուկրաինայում ռազմական հակամարտությանը վերջ դնելու ցանկացած նախաձեռնություն, մասնավորապես՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում վերջերս կայացած հանդիպումը։

Այս մասին երկուշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։

«Մենք ողջունում ենք Ուկրաինայում հակամարտության և ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված նախաձեռնությունը։

Այս հակամարտության հենց սկզբից մենք ասել ենք, որ բոլոր հակասությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով։ Հետևաբար, մենք ողջունում ենք հակամարտության դադարեցմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն, որը գալիս է ցանկացած պետության կողմից»,- ասել է Բաղային։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև