Այս ընկերությունները սովորաբար ներկայանում են որպես սովորական ընկերություններ, սակայն հետագայում կարող են զբաղվել այլ գործունեությամբ. Իրանի նախագահը՝ Հայաստանում կառուցվելիք ուղու մասին | tert.am

tert.am

Հայաստան կատարելիք այցի ընթացքում կքննարկենք հյուսիս-հարավ միջանցքի հարցը, իսկ ինչ վերաբերում է արևելք-արևմուտք ուղուն, ապա այն ևս բնականորեն կդառնա հարմարավետ հարթակ՝ այս ուղղությամբ առևտրային ճանապարհի զարգացման համար. այս մասին, Tasnim-ի փոխանցմամբ, ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

«Գոյություն ունեցող մտահոգությունը կապված է ամերիկյան ընկերությունների ներկայության հետ տարածաշրջանում։ Վախերը պայմանավորված են նրանով, որ այս ընկերությունները սովորաբար ներկայանում են որպես սովորական ընկերություններ, սակայն հետագայում կարող են զբաղվել այլ գործունեությամբ։ Մենք քննարկումներ կունենանք առկա մտահոգությունների և անհանգստությունների շուրջ», – նշել է նա:

Ըստ Mehr գործակալության՝ Փեզեշքիանն ընդգծել է, որ Իրանը և Հայաստանը ունեն պատմական և ռազմավարական հարաբերություններ և միշտ համագործակցել են:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև