ԱՄՆ ռազմական կցորդ Մեթյու Քրոուն ներկա է գտնվել ՀՀ ԶՈՒ և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողների մասնակցությամբ տեղի ունեցող ուսուցմանը

ԱՄՆ ռազմական կցորդ, գնդապետ Մեթյու Քրոուն ներկա է գտնվել ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողների մասնակցությամբ տեղի ունեցող ուսուցմանը՝ նվիրված բուժօգնության հարցերին։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանւթյունից հայտնում են, որ միջոցառումն անց է կացվել «Զառ» ուսումնական կենտրոնում՝ «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժության շրջանակում։

«Զորավարժության ավարտին նախատեսվում է ԱՄՆ զինծառայողների և նրանց ռազմական տեխնիկայի վերադարձ դեպի ծառայության հիմնական վայր»,- ասված է հաղորդագրությունում։

Լուսանկարները՝ Ֆանտա Ֆոֆանայի, ԱՄՆ ցամաքային զորքեր

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև