Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խումբը հայտարարել է, որ ընդունել է Գազայում հրադադարի առաջարկը, որը ներկայացվել է միջնորդող Քաթարի և Եգիպտոսի կողմից։ Այս մասին հայտնում է Al Jazeera լրատամիջոցը՝ հղում անելով իր աղբյուրին։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ նախագծի համաձայն նախատեսվում է 60-օրյա հրադադար, որի ընթացքում Գազայում պահվող իսրայելցի գերիների կեսը կազատվի։ Նշված է, որ Իսրայելում կալանավորված պաղեստինցիներից ոմանք ևս բաց կթողնվեն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ առաջարկը ներառում է նաև պատերազմի վերջնական դադարեցման և համապարփակ լուծման ուղի։