Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցը անկեղծ եւ կառուցողական բնույթ է ունեցել։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Նա նշել է, որ Թրամփը Պուտինին տեղեկացրել է Սպիտակ տանը ավարտված բանակցությունների մասին։ Առաջնորդները հանդես են եկել Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների միջեւ ուղիղ բանակցությունների շարունակման օգտին։
«Այս համատեքստում մասնավորապես քննարկվեց այն գաղափարը, որ անհրաժեշտ կլինի դիտարկել Ռուսաստանի եւ Ուկրաինայի կողմից ուղիղ բանակցություններին մասնակցող ներկայացուցիչների մակարդակի բարձրացման հնարավորությունը»,- նշել է Ուշակովը։