Հավաքվում են ՀՀ միջպետական և հանրապետական ճանապարհների ծածկի վիճակի տեխնիկական տվյալները

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հիմնադրամի գույքագրման և ծրագրերի մշակման բաժինը ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում հավաքել է 405.5 կմ ընդհանուր երկարությամբ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների առանձին հատվածների ծածկի վիճակի տեխնիկական տվյալները։

Նշվում է, որ հետազոտվել են միջպետական նշանակության 373կմ և հանրապետական նշանակության 32.5կմ ճանապարհներ։

«Ուսումնասիրությունն իրականացվում է ակնադիտական և գործիքային մեթոդներով (IRI միջազգային անհարթության գործակցի որոշում)։ Այս աշխատանքներն ունեն շարունակական բնույթ։

Հավաքված տվյալները համատեղելուց և ընթացիկ վերլուծություն իրականացնելուց հետո մուտքագրվում են HDM տնտեսագիտական վերլուծության մոդելում՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ վերականգնողական ծրագրեր մշակելու նպատակով»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter