Հայաստանի և Իրանի միջև մի շարք փաստաթղթեր ստորագրվեցին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Իրաի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի միջեւ ստորագրվեց համատեղ հայտարարություն։

Երկու պետությունների միջև ստորագրվեցին նաև մի շարք փաստաթղթեր, որոնք ներկայացնում ենք ստորև։

ՀՀ ԱԳՆ-ի եւ Իրանի ԱԳՆ-ի միջեւ ստորագրվեց «2025-27թթ. քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր»։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Իրանի ստանդարտների ազգային կազմակերպության միջեւ ստորագրվեց «Ստանդարտացման, հավատարմագրման, համապատասխանության գնահատման, չափագիտության եւ տեխնիկական կանոնակարգման ոլորտներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության եւ ձեռարվեստի նախարարության միջեւ ստորագրվեց «Զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության եւ Իրանի կոոպերացիայի, աշխատանքի եւ սոցիալական բարեկեցության նախարարության միջեւ ստորագրվեց «Մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում 2025-29թթ համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր։

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի եւ Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարարության միջեւ ստորագրվեց «Քաղաքաշինության եւ շինարարության ոլորտներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր։

ՀՀ առողջապահության նախարարության Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենըրոնի եւ Իրանի առողջապահության եւ բժշկական կրթության նախարարության Սննդի եւ դեղերի կառավարման վարչության միջեւ ստորագրվեց «Բժշկական արտադրանքի կարգավորման բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր։

ՀՀ Ազգային արխիվի եւ Իրանի Ազգային գրադարանի եւ արխիվի միջեւ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր։

ՀՀ ազգային գրադարանի եւ Իրանի Իրանի Ազգային գրադարանի եւ արխիվի միջեւ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր։

ՀՀ պատմության թանգարանի եւ Իրանի ազգային թանգարանի միջեւ ստորագրվեց «Թանգարանային համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ՀՀ կինոյի հիմնադրանի եւ Իրանի մշակույթի եւ իսլամական առաջնորդության նախարարության միջեւ ստորագրվեց «Կինոփոխանակումների եւ համագործակցության վերաբերյալ» փոխըմռնման հուշագիր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև