Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել է Գազա քաղաքի գրավման պլանը՝ օպերացիան անվանելով «Գեդեոնի կառքեր II»։ Այս մասին հաղորդում է The Jerusalem Post-ը:
Աղբյուրի փոխանցմամբ գործողությունը ներկայացվում է որպես «Գեդեոնի կառքեր» օպերացիայի շարունակություն (Գազայի վրա մայիսին Իսրայելի լայնածավալ հարձակման անվանումն է)։
Նշենք, որ նախորդ շաբաթ Իսրայելը հայտարարել էր, որ նախատեսվում է նոր հարձակում ձեռնարկել՝ վերահսկողություն հաստատելու համար Գազա քաղաքի հյուսիսային հատվածում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նախորդ կիրակի ասել էր, որ մինչ հարձակման սկսելը քաղաքացիական բնակչությունը տարհանվելու է այն տարածքներ, որոնք ինքը բնորոշել է որպես «անվտանգ գոտիներ»։