«Ժոնգթոնգ» ավտոբուսների արանքում մնացած վարորդի վիրահատության երկրորդ փուլը բարեհաջող ավարտվել է․ խոսնակ

Երևանի ավտոբուս ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը տեղեկացնում է, որ օգոստոսի 11-ին երկու «Ժոնգթոնգ» մակնիշի տրանսպորտային միջոցների արանքում մնացած թիվ 7 երթուղին սպասարկող վարորդի վիրահատության երկրորդ փուլը ևս նախօրեին բարեհաջող ավարտվել է։

Հիշեցնենք, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայում՝ 7 համարի երթուղու վերջնակետում, վարորդներից մեկը, անզգուշությամբ չի գործարկել մեքենայի՝ ձեռքի արգելակման համակարգը, ինչի հետևանքով մեքենան հարվածել է կայանված մյուս մեքենային։

Վարորդը փորձել է կանգնեցնել մեքենայի ընթացքը և այդ ընթացքում մնացել է երկու մեքենաների արանքում։ Տեղում հավաքված քաղաքացիների և մյուս մեքենայի վարորդի օգնությամբ վարորդը դուրս է բերվել և Շտապօգնության ծառայությամբ տեղափոխվել բժշկական կենտրոններից մեկը։

Օգոստոսի 13-ին տեղի էր ունեցել վարորդի վիրահատության առաջին փուլը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն