Իսրայելը սկսել է իր օպերացիան Գազա քաղաքում

Մենք արդեն սկսել ենք նախնական գործողությունները [Գազա քաղաքում], և հենց հիմա Իսրայելի պաշտպանության բանակի զորքերը պահում են քաղաքի ծայրամասերը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Էֆի Դեֆրին։

«Զորքերի կենտրոնացումը Գազա քաղաքում հնարավոր է դարձել «Գեդեոնի կառքեր» օպերացիայի ձեռքբերումների շնորհիվ։ Հիմա ԻՊԲ զորքերը շարունակում են մարտերը ամբողջ Գազայի հատվածում և Գազա քաղաքի ծայրամասերում»,- նշել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter