2026-ին պաշտպանական ծախսերի էական ավելացումներ գուցե չունենանք պետական բյուջեում․ Նիկոլ Փաշինյան

«Կարծում եմ՝ գուցե 2026-ի պետական բյուջեում պաշտպանական ծախսերի էական ավելացումներ կամ չունենանք, կամ ընդհանրապես չունենանք»։ Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հայտարարության վերաբերյալ։

«Սա, կարծում եմ, տրամաբանական է։ Գոնե այս պահի մեր գնահատականը այդպիսին է, բայց ենք կշարունակենք իրադրության օպերատիվ վերլուծությունը, և մեր բոլոր որոշումները կլինեն ադեկվատ՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացումներին», – ասաց վարչապետը։

Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժ էր հրապարակել, որտեղ Վահե Հովհաննիսյանը նշել էր. «․․. հիմա աշխատում ենք պետական բյուջեի փաստաթղթի վրա, այնտեղ նաև պլանավորված է, որ պաշտպանության նախարարությանն ուղղվող ծախսերի մասնաբաժինը ընդհանուր մեջ կնվազի համեմատած 2025 թվականի հետ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև