Նեթանյահուն ժամանել է Գազայի հատված | azatutyun.am

azatutyun.am|Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ժամանել է Գազայի հատված, հայտնում է Իսրայելի վարչապետի գրասենյակը՝ X-ում արված գրառմամբ:

«Մենք վճռորոշ փուլում ենք։ Այսօր ես եկա Գազայի հատված՝ հաստատելու Իսրայելի պաշտպանության բանակի կողմից ինձ և պաշտպանության նախարարին ներկայացված ծրագրերը՝ Գազա քաղաքի վերահսկողությունը ստանձնելու և «Համաս»-ին հաղթելու համար», – նշել է Նեթանյահուն։

Նախօրեին Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) խոսնակ, գեներալ Էֆի Դեֆրինը հայտարարել էր, որ իսրայելական բանակը հարձակում է սկսել Գազա քաղաքի վրա:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter