Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 249 մլն դրամը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է վարկային գործունեությամբ զբաղվող կազմակերպության կողմից հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։

«Քրեական վարույթի նախաքննության շրջանակներում իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 249 միլիոն ՀՀ դրամը:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև