Փակվել է Մյասնիկյան պողոտան Սարալանջի պողոտային կապող ճանապարհահատվածից Ազատության պողոտա երկրորդ երթևեկելի գոտին

Մյասնիկյան – Սարալանջի պողոտաներ տրանսպորտային հանգույցի կամրջային մասում առկա դեֆորմացիոն կարի վնասված հատվածը վերանորոգելու հրատապությունից ելնելով` այսօրվանից փակվել է Մյասնիկյան պողոտան Սարալանջի պողոտային կապող ճանապարհահատվածից (թունել) դեպի Ազատության պողոտա ուղղության երկրորդ երթևեկելի գոտին:

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհահատվածը փակ է լինելու մինչև օգոստոսի 23-ը՝ ժամը 10:00-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև