news.am| Դատարանը «Սրբազան պայքարի» աջակից Տիգրան Գալստյանի խափանման միջոց կալանքը երկարաձգեց 3 ամսով։ Նման որոշում կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը։
Նշնենք, որ Տիգրան Գլստյանը Բագրատ Սրբազանի և շարժման 17 մասնակիցների գործով մեղադրյալներից մեկն է։
«Իմ չորս անչափահաս երեխաների դաստիարակությունից ես զրկված եմ միայն այն պատճառով, որ քննություն օբյեկտիվ չի անցկացվում»,-նախքան որոշման հրապարակումը դատարանին դիմելով ասաց Տիգրան Գալստյանը: