Դատարանը մերժել է Արման Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը մերժել է «Հայփոստ» ՓԲ ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր տնօրեն Արման Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը։

Այս մասին հայտնում է «Հայփոստ» ընկերությունը։  Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր տնօրեն  Արման Աբրահամյանը, որն այս պահին զբաղեցնում է «Հայփոստ» ՓԲ ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը։Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Արման Աբրահամյանը ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև