«Հայփոստ»֊ի տնօրենի տեղակալն ազատ արձակվեց. դատարանը մերժել է կալանավորման միջնորդությունը

«Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր տնօրեն, ներկայումս «Հայփոստ»-ի տնօրենի տեղակալի Արման Աբրահամյանը քիչ առաջ դատարանի դահլիճից ազատ է արձակվել։

«Ինֆոքոմ»֊ի հետ զրույցում Աբրահամյանի պաշտպան Արտակ Ղազարյանը տեղեկացրեց՝ Հակակոռուպցիոն դատարանը, քննելով Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը, մերժել է այն՝ հիմնավոր կասկածի բացակայությամբ։

«Իրավաբանները` հատկապես դատավարագետները, լավ գիտեն՝ «հիմնավոր կասկած» եզրույթը նշանակում է անձի առնչության բացակայություն վերագրվող հանցանքին«,֊ ֆեյսբուքյան իր էջում նշել է պաշտպանը։

Աբրահամյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)։

Պաշտպանի փոխանցմամբ՝ նա առաջադրված մեղադրանքը չի ընդունել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր տնօրենը: Նա ձերբակալվել էր ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև