Կատարվելու են պայթեցման աշխատանքներ․ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ օգոստոսի 23-ին, ժամը 16.00-ից 19.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։

Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

«Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter